Միացյալ Նահանգներում Թրամփի իրավահաջորդը լինելու համար «լուրջ պայքար» է սկսվել
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որևէ շանս չունի նախագահի պաշտոնում երրորդ ժամկետի համար պայքարելու, քանի որ դա կպահանջի Սահմանադրության փոփոխություն, որը շատ բարդ գործընթաց է։ Այս մասին «Գազետային» ասել է ամերիկագիտության փորձագետ Մալեկ Դուդակովը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ում ներկայումս «լուրջ պայքար է ընթանում Թրամփի իրավահաջորդի համար»։
«Դոնալդ Թրամփը կրկին նախագահ դառնալու իրական շանս չունի, և նա դա հիանալի հասկանում է», - ընդգծել է նա։
Դուդակովի խոսքով՝ այս սահմանափակումը վերացնելու համար անհրաժեշտ կլինի ԱՄՆ Սահմանադրության նոր փոփոխություն։ «Թրամփը պետք է ապահովի Կոնգրեսի երկու պալատներում երկու երրորդի մեծամասնություն, որից հետո նահանգների առնվազն 75%-ը պետք է վավերացնի այն», -հավելել է նա։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի