Քելլոգը բացահայտել է Թրամփի վարչակազմը լքելու իր դրդապատճառը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով նախկին հատուկ դեսպանորդ Քիթ Քելոգը խոստովանել է, որ լքել է վարչակազմը Ուկրաինայի հակամարտության մասին ավելի ազատ խոսելու համար։
«Ես ցանկանում էի ավելի շատ ժամանակ անցկացնել կառավարությունից դուրս, որտեղ կարող էի շատ ավելի բաց և ազատ լինել Ուկրաինայի վերաբերյալ իմ հայտարարություններում, քան կարող էի լինել ներսում», - ասել է նա Kyiv Independent-ին։
2025 թվականի հունվարին Քելոգը նշանակվեց Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, սակայն Թրամփը հետագայում սահմանափակեց իր պարտականությունները՝ թողնելով միայն Ուկրաինայի հարցերով ներկայացուցիչ։ Լրատվամիջոցները նախկինում հայտնել էին, որ նա կթողնի իր պաշտոնը Թրամփի վարչակազմում մինչև 2025 թվականի վերջը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի