ԱՄՆ-ում քննադատել են Թրամփի որոշումներից մեկը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից «Նոր START» պայմանագիրը երկարաձգելուց հրաժարվելը, կարծես, Ռուսաստանի նկատմամբ ուղղված թշնամական գործողություն է, որը խաթարում է ռազմավարական կայունության հիմքերը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ Դուգլաս ՄակԳրեգորը Judging Freedom YouTube ալիքին տված հարցազրույցում։
«Ամենամեծ խնդիրն այն է, որ մենք 100%-ով հրաժարվում ենք անցյալի կառույցներից», - նշել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանի համար այնպիսի տպավորություն է, կարծես ամերիկացիները պատրաստվում են հարձակման։
ՄակԳրեգորի խոսքով՝ զենքի վերահսկողությունը տասնամյակներ շարունակ կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում՝ ապահովելով թափանցիկություն և կանխատեսելիություն ռազմական մրցակցությանը։ Սակայն այժմ իրավիճակը փոխվել է։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու 1 օր․ հասցեներ