ԱՄՆ-ն խոստացել է զենք մատակարարել Ուկրաինային՝ մինչև խաղաղության հաստատումը
ԱՄՆ
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային մինչև խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Նրա խոսքերը մեջբերել է Newsmax-ը։
«Քանի դեռ անհրաժեշտ է խաղաղության համաձայնագրի հասնելու համար, մենք կշարունակենք մեր զենքը վաճառել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, և նրանք, իրենց հերթին, այն կմատակարարեն հիմնականում Ուկրաինային», - հայտարարել է Ուիթաքերը։
Խոսքը վերաբերում է հակաօդային պաշտպանությանը և հարձակողական զենքին՝ հակամարտությունը շարունակելու համար։
«Որովհետև հենց այս ուժն է, որը, վերջին հաշվով, կապահովի խաղաղությունը, որպեսզի այս պատերազմի ավարտից հետո մենք չբախվենք եվրոպական մայրցամաքի ևս մեկ ներխուժման», - ասել է նա։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ