ԱՄՆ-ում կարևոր ազդանշան են տեսել Ուկրաինայի հարցով բանակցություններում
ԱՄՆ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև շփումների ակտիվացման մասին հայտարարությունները վերջին ամիսներին խաղաղության բանակցություններում «առաջին կոնկրետ ազդանշանն» են, գրում է The Wall Street Journal-ի լրագրող Թոմաս Գրոուվը։
Գրոուվը մեջբերել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին, ով հայտարարել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև առանձին գործակալությունների մակարդակով շփումները «գոյություն ունեն» և «ակտիվացել են»։
«Սա առաջին կոնկրետ ազդանշանն է, որը ցույց է տալիս բանակցություններում առաջընթաց մի քանի ամիս տևած անորոշությունից հետո», - նշել է Գրոուվը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու 1 օր․ հասցեներ