Վուչիչը ցանկություն է հայտնել կրճատել Ռուսաստանից ԵՄ էներգամատակարարումը
Աշխարհ
Սերբիան դիվերսիֆիկացնում է իր էներգետիկ աղբյուրները, նվազեցնում է Ռուսաստանից կախվածությունը և արդեն բանակցություններ է վարում գազի գնման շուրջ ԵՄ մեխանիզմների միջոցով: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը այս մասին հայտարարել է Reuters-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ հասկանում է ԵՄ քաղաքականությունը ռուսական էներգետիկ ռեսուրսների վերաբերյալ: Նրա խոսքով՝ Բելգրադը «պետք է ճշգրտի իր էներգետիկ քաղաքականությունը՝ համապատասխանեցնելով այն կոնկրետ կարիքներին և պահանջարկին»։
«Մենք կշարունակենք ունենալ ռուսական գազի մեծ ծավալներ, բայց մենք ավելի ու ավելի շատ ենք գնում եվրոպացիներից», - ասել է Վուչիչը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու 1 օր․ հասցեներ