Քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ԿԽՄԿ պատվիրակության համատեղ գործողությունների ծրագրերը
Քաղաքական
Փետրվարի 5-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Դաֆնե Մարեի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության 2025-2026 թթ․ համատեղ գործողությունների ծրագրին առնչվող հարցեր։
Դաֆնե Մարեն ներկայացրել է ընթացիկ ծրագրերը՝ դրական գնահատելով դրանց իրականացման ընթացքը և ձևավորված համագործակցության արդյունքները։
Իր հերթին Արման Սարգսյանը բարձր է գնահատել նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը՝ ընդգծելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ շարունակական և կառուցողական համագործակցության կարևորությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել դիտարկել ու աջակցել համագործակցության նոր առաջարկների իրականացմանը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի