Հյուսիսից Հայաստանի դեմ նախապատրաստվող հարձակումների մասին պնդումները տարօրինակ են․ Լավրով
Քաղաքական
Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային այլ հարթակներում փոխգործակցության շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող այլ հարցերի։
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նկատել է, որ Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումների մասին պնդումները տարօրինակ են։
«Տարօրինակ է լսել հյուսիսից Հայաստանի դեմ նախապատրաստվող առասպելական հարձակումների մասին պարբերաբար հնչող հայտարարությունները։ Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ձեզ մոտ ըստ էության արդեն իսկ մեկնարկում է։ Եվ կարող եմ Ձեզ վստահեցնել, որ երբ արտերկրից՝ ակնհայտորեն ակնարկելով Ռուսաստանին, ազդակներ են հնչում, թե ինչ-որ մեկը պատրաստվում է միջամտել [ընտրություններին], երբ Երևանից են Եվրամիությանն ուղղված կոչեր հնչում՝ թույլ չտալ այդ միջամտությունը, այդ ամենը մեզ համար տարօրինակ է։ Մենք կարծում ենք, որ պատասխանատու քաղաքական գործիչները Երևանում հասկանում են, որ նման քայլերը ակնհայտ սադրիչ նպատակներով են արվում», - հայտարարել է Լավրովը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու 1 օր․ հասցեներ