Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Իսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել Ավելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համար Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնին Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում «Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ «Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի 

Ֆրանսիայում նշվել է Հայաստանի զինված ուժերի կազմավորման տարեդարձը

Քաղաքական
Փետրվարի 4-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
 
Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայի արտաքին գործերի և զինված ուժերի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ, ֆրանսահայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական գործիչներ, ՏԻՄ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։
 
Ընդունելությունը մեկնարկել է «Դպրոցասեր» հայկական վարժարանի սաների կողմից, տնօրեն Հայկ Սարգսյանի ղեկավարությամբ, Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգերը կատարմամբ, որին հաջորդել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի և Ֆրանսիայում Հայաստանի ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Ազնավուրյանի ելույթները։ Այնուհետև, վարժարանի սաները կատարել են ՀՀ Զինված ուժերի օրհներգը։
 
Շնորհավորելով ՀՀ զինված ուժերի 34-րդ տարեդարձը՝ դեսպան Արման Խաչատրյանը բարձր է գնահատել Հայաստանի զինված ուժերի վճռորոշ դերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անվտանգության ապահովման գործում։
 
Դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին՝ նշելով, որ հայկական բանակը, ձևավորվելով ծանր և գոյաբանական մարտահրավերների պայմաններում, այսօր էլ հանդիսանում է հայկական պետականության հիմնասյուներից մեկը։
 
Վկայակոչելով հայ-ֆրանսիական պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք արդեն իսկ կրում են ռազմավարական բնույթ՝ դեսպան Խաչատրյանն անդրադարձել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա համագործակցությանը։ Դեսպանը խորին երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող մշտական ​​աջակցության համար, և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությանը՝ պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության ամրապնդման գործում իր վճռական հանձնառության համար։
 
Դեսպանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, անդրադարձել է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին ու դրանց իրականացման ընթացքին՝ ընդգծելով խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը։
 
Խոսքով հանդես է եկել նաև Ֆրանսիայում Հայաստանի ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Ազնավուրյանը։ Շնորհավորելով ՀՀ զինված ուժերի 34-րդ տարեդարձը՝ նա ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումները՝ ուղղված բանակի կերպափոխմանը, ինչպես նաև ժամանակակից, ավելի ուժեղ ու արդյունավետ բանակ կառուցելուն և զինված ուժերի կարողությունները մեծացնելուն։ Գնդապետը նշել է, որ ռազմական և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության կարևոր բաղադրիչներից մեկն է։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Ամենադիտված