Թրամփը գովաբանել է Փաշինյանին ու Ալիևին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին անվանել է «իսկապես լավ առաջնորդներ»: Այս մասին նա հայտարարել Է Վաշինգտոնում Ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ ելույթ ունենալիս։
Ամերիկացի առաջնորդը կրկին հիշեցրել է մի շարք միջազգային հակամարտությունների կարգավորման գործում իր դերի մասին․
«Ես հարթել եմ կատաղի պատերազմները Կամբոջայի եւ Թաիլանդի, Կոսովոյի եւ Սերբիայի, Պակիստանի ու Հնդկաստանի, Իսրայելի ու Իրանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև», - ասել Է Թրամփը:
Խոսելով օգոստոսի 8-ի Վաշինտոնի գագաթնաժողովի արդյունքների մասին, Թրամփն ընդգծել է. «Շատ լավ առաջնորդներ են: Նրանք երկար տարիներ պայքարում էին: Բայց մենք շատ արագ կարգավորեցինք ամեն ինչ», - ասել է նա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու 1 օր․ հասցեներ