Ռուսաստանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանում խորհրդարանական ընտրություններին․ Մատվիենկո
Քաղաքական
Ռուսաստանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանում խորհրդարանական ընտրություններին, եթե Երևանը նման որոշում կայացնի և լինի համապատասխան հրավեր։ Այդ մասին հինգշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման արդյունքներով։
Նրա խոսքով՝ այդ հարցը, ի թիվս այլ թեմաների, քննարկվել է Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք ցանկանում ենք միայն մեկ բան՝ որ Հայաստանը լինի բարեկեցիկ, բարգավաճող, որ երկրում լինի կայուն քաղաքական իրավիճակ, քանի որ մենք շատ ենք գնահատում և կարևորում մեր կապերը հայ ժողովրդի հետ», — ասել է Մատվիենկոն։
Նա նշել է, որ խորհրդարանական երկխոսությունը կշարունակվի, քանի որ դա բխում է երկու պետությունների և ժողովուրդների շահերից։
Մատվիենկոն նաև մատնանշել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության բարձր մակարդակը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու 1 օր․ հասցեներ