ԱՄՆ-ը գրեթե հասել է Ուկրաինայում հակամարտության ավարտին․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ինտենսիվ աշխատում են Ուկրաինայում հակամարտության ավարտի ուղղությամբ և գրեթե հասել են դրան։
«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում՝ այս պատերազմին վերջ դնելու համար։ Մենք շատ մոտ ենք դրան, մենք գրեթե հասել ենք այդ նպատակին», — ասել է Թրամփը Վաշինգտոնում անցկացված միջոցառման ընթացքում։
Չորեքշաբթի և հինգշաբթի Աբու Դաբիում տեղի է ունեցել Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ խմբի շրջանակում։ Առաջին փուլը անցկացվել է հունվարի 23–24-ին՝ Աբու Դաբիում։ Երկու փուլերն էլ անցկացվել են փակ ձևաչափով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու 1 օր․ հասցեներ