NBC․ ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում տեղակայել է ավելի քան 450 Tomahawk հրթիռ
ԱՄՆ
Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում տեղակայել է ավելի քան 450 Tomahawk թևավոր հրթիռ։ Այդ մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի տվյալները։
Տեղեկության համաձայն՝ հրթիռները տեղակայված են ռազմական նավերի վրա և կարող են կիրառվել, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատի ռազմական գործողություն Թեհրանի դեմ։ Աղբյուրները նշում են, որ տարածաշրջանում ներկայումս գործում են նաև ԱՄՆ-ի շուրջ տասը ռազմական նավ, ավիացիոն էսկադրիլիաներ, ինչպես նաև F-15 և F-35 կործանիչներ։
Լրատվամիջոցը նշում է, որ տարածաշրջանում ռազմական ներկայության ուժեղացումը կարող է կապված լինել Իրանի շուրջ լարվածության աճի հետ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ավիակիր USS Abraham Lincoln-ի և այլ նավերի տեղակայումը, ինչպես նաև կործանիչների թվի ավելացումը կարող են ԱՄՆ-ին հնարավորություն տալ իրականացնել հնարավոր հարված Իրանի դեմ։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ