ԱՄՆ նախագահը ներկայացրեց TrumpRx կայքը՝ դեղերի գների նվազեցման նպատակով
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է նոր կայք՝ TrumpRx, որը, նրա խոսքով, կիջեցնի դեղերի գները, որոնք վաղուց աչքի են ընկել բարձր արժեքով ԱՄՆ-ում համեմատած աշխարհի մյուս երկրների հետ։
Կայքի միջոցով սպառողները կարող են անմիջապես դեղեր արտադրող ընկերություններից ձեռք բերել զեղչված դեղեր՝ օգտվելով «Most Favoured Nation» համաձայնագրերից և խուսափելով ԱՄՆ տուրքերից։ Կայքը սկսում է գործունեությունը ավելի քան 40 հանրաճանաչ դեղատեսակների համար, այդ թվում՝ քաշի նվազեցման Ozempic և Wegovy դեղերի համար։
Օգտատերերը կարող են կայքում գտնել անհրաժեշտ դեղը, տպել կուպոն, այն ներկայացնել դեղատուն և ստանալ զեղչված գին, հայտնում է AL-JAZEERA լրատվական կայքը:


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ