Թրամփը հրապարակել է տեսանյութ, որտեղ Օբամայի ընտանիքը ներկայացված է վիրավորական կերպով
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում հրապարակել է տեսանյութ, որը վերաբերում է 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին և դրանց ընթացքում, իր պնդմամբ, տեղի ունեցած խախտումներին։ Տեսանյութի վերջում նախկին նախագահ Բարաք Օբաման ու նրա կինը՝ Միշել Օբաման, ներկայացված են վիրավորական ձևով։
Մոտ մեկ րոպե տևողությամբ տեսանյութում խոսվում է ձայների հաշվարկի ընթացքում իբր տեղի ունեցած «անոմալիաների» մասին՝ նշելով, որ մի քանի առանցքային նահանգներում հաշվարկը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ հետո արձանագրվել է ձայների կտրուկ աճ՝ նախկին նախագահ Ջո Բայդեն-ի օգտին։ Թրամփը հրապարակմանը որևէ լրացուցիչ մեկնաբանություն չի կցել։
Ավելի վաղ Թրամփը նաև կոչ էր արել ձերբակալել Օբամային՝ նրան մեղադրելով 2016 թվականի ընտրությունների հետ կապված «կեղծված մեղադրանքների» կազմակերպման մեջ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հրապարակել է փաստաթղթեր, որոնք, ըստ Թրամփի, վկայում են նախկին նախագահի գործողությունների մասին։ Այս հայտարարությունները դարձել են ԱՄՆ ներքաղաքական նոր լարվածության թեմա։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ