Ֆրանսիացի գեներալը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն վերահսկում է Բալթիկ ծովը
Աշխարհ
Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ֆաբիեն Մանդոնը հայտարարել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունից հետո ՆԱՏՕ-ն փաստացի վերահսկում է Բալթիկ ծովը։ Նրա ելույթի տեսագրությունը հրապարակվել է X սոցիալական ցանցում։
Մանդոնի խոսքով՝ դաշինքի ընդլայնումը զգալիորեն փոխել է տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը։ Նա նշել է, որ Բալթիկ ծովը, որը նախկինում ամբողջությամբ չէր գտնվում ՆԱՏՕ-ի վերահսկողության տակ, այժմ կարող է փակվել դաշինքի որոշմամբ, ինչը, նրա գնահատմամբ, «վատ լուր է» Ռուսաստանի համար։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է վերահսկել Բալթիկ ծովում գտնվող նավերի տեղաշարժը, ներառյալ միջազգային ջրերում։ Նրա խոսքով՝ դաշինքում քննարկվում են ծովային անվտանգության ուժեղացման լրացուցիչ միջոցառումներ։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru