Թրամփը ցանկանում է ԱՄՆ-ում իր պատվին երկաթուղային կայարան և օդանավակայան վերանվանել
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է միջոցներ հատկացնել Նյու Յորքում Հադսոն գետի տակ նոր թունելի կառուցման համար, եթե նույն նահանգում գտնվող Փենսիլվանիա կայարանը և Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Դալես միջազգային օդանավակայանը վերանվանվեն նրա պատվին, հաղորդում է CNN-ը։
Լրագրողներին հայտնի է դարձել, որ նախագահը այս նախաձեռնությունը քննարկել է 2025 թվականի հունվարին ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի դեմոկրատ առաջնորդ Չակ Շումերի հետ։ Շումերը Նյու Յորքից սենատոր է։
Հանդիպման ընթացքում Սպիտակ տան գործող նախագահը հայտարարել է Նյու Յորքի և Նյու Ջերսիի միջև թունելի կառուցման համար նախատեսված մոտ 16 միլիարդ դոլար հատկացնելու պատրաստակամության մասին՝ օդանավակայանի և երկաթուղային կայարանի անունները փոխելու դիմաց։ Սակայն Շումերը Թրամփին ասել է, որ ինքը լիազորություններ չունի՝ կատարելու ամերիկացի առաջնորդի խնդրանքը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru