Թրամփը հանրապետականներին ընտրակեղծիքները կանխելու միջոց է առաջարկել
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական մեդիա հարթակում կոչ է արել հանրապետականներին աջակցել «Փրկեք Ամերիկան» օրենքին, որը ներառում է ընտրակեղծիքների դեմ միջոցներ։
Նա կարծում է, որ ԱՄՆ ընտրական գործընթացը կեղծված է, «գողացված» և ծաղրի առարկա է ամբողջ աշխարհում։
«Կամ մենք սա կշտկենք, կամ մենք այլևս երկիր չենք ունենա», - ասել է Թրամփը։
Նախագահը կարծում է, որ նոր օրենսդրությունը պետք է պահանջի քվեարկելու համար անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև ԱՄՆ քաղաքացիության ապացույց։
Առաջարկը նաև արգելում է փոստով քվեարկությունը՝ բացառությամբ նրանց, ովքեր հիվանդ են, հաշմանդամ, զինվորական ծառայության մեջ են կամ ճանապարհորդում են։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru