Գերմանիայում կոչ են արել Եվրոպային նվազեցնել կախվածությունը ԱՄՆ-ից
Աշխարհ
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ռոդերիկ Կիզևետերը հայտարարել է, որ եվրոպական երկրները պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն սեփական անվտանգության ապահովման համար և նվազեցնեն կախվածությունը ԱՄՆ-ից պաշտպանական ոլորտում։ Նրա խոսքերը փոխանցում է Neue Zürcher Zeitung-ը։
Քաղաքականի խոսքով՝ Եվրոպան երկար ժամանակ ապավինել է ամերիկյան պաշտպանական համակարգին, մինչդեռ եվրոպական ռազմարդյունաբերությունը շարունակում է մնալ մասնատված, սպառազինության գնումները՝ դանդաղ, իսկ ստանդարտները՝ ոչ բավարար միասնական։ Նա ընդգծել է, որ Եվրոպան պետք է ինքնուրույն ապահովի իր սովորական ռազմական պաշտպանությունը։
Միաժամանակ Կիզևետերը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի «միջուկային հովանոցը» կպահպանվի, սակայն դրա սահմաններից դուրս պաշտպանական պատասխանատվությունը պետք է անցնի եվրոպական երկրներին։ Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն էլ նշել էր, որ Եվրոպան պետք է նոր գործընկերներ փնտրի՝ իրական ռազմավարական անկախության հասնելու համար։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ