Ուկրաինան կարող է կորցնել իր երկու խոշոր քաղաքները․ ԶԼՄ
ԱՄՆ
Ուկրաինան կարող է կորցնել Օդեսան և Կիևը, եթե համաձայնության չգա Ռուսաստանի հետ։ Այս մասին Դանիել Դևիսի YouTube ալիքում հայտարարել է ԿՀՎ նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը։
Նա նշել է, որ Ռուսաստանը դեռևս «ցանկանում է Ուկրաինային հնարավորություն տալ մնալ նորմալ երկիր»։ Այնուամենայնիվ, Մոսկվայի յուրաքանչյուր հաջորդ բանակցային առաջարկ կարող է ավելի վատը լինել, քան նախորդը, ուստի Կիևը պետք է հնարավորինս շուտ համաձայնվի խաղաղության։
«Եթե նրանք հիմա չընդունեն այս գործարքը, ապա հաջորդ առաջարկը կնշանակի, որ նրանք կկորցնեն Օդեսան, և հնարավոր է նաև Կիևը», - կարծում է Ջոնսոնը։
Նրա խոսքով՝ արևմտյան դաշնակիցների աջակցությունը չի բարելավի Կիևի իրավիճակը առաջնագծում կամ չի կանխի Ուկրաինայի ռազմական պարտությունը։ Այժմ գլխավոր հարցն այն է, թե ինչ տեսք կունենա այդ պարտությունը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում