Թրամփը հավանություն է տվել Օրբանի թեկնածությանը խորհրդարանական ընտրություններում
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր աջակցությունն է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ, նրան անվանելով «իր ընկերը»։ Սպիտակ տան ղեկավարի գրառումը հայտնվել է TruthSocial սոցիալական ցանցում։
«Ես հպարտությամբ աջակցեցի Վիկտորին 2022 թվականին վերընտրվելու համար և պատիվ ունեմ դա կրկին անելու։ Վիկտոր Օրբանը իսկական ընկեր է, մարտիկ և հաղթող, և նա ունի իմ լիակատար և անվերապահ աջակցությունը Հունգարիայի վարչապետի պաշտոնում վերընտրվելու համար. նա երբեք չի հիասթափեցնի Հունգարիայի մեծ ժողովրդին», - գրել է ԱՄՆ նախագահը։
Նա նշել է, որ անհամբեր սպասում է Օրբանի հետ շարունակել համագործակցությանը, որպեսզի ԱՄՆ-ն և Հունգարիան կարողանան «հասնել ավելի մեծ հաջողությունների և զարգացնել համագործակցությունը»։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ