Շվեյցարիայի ԱԳ նախարարը ամփոփել է Լավրովի հետ բանակցությունների արդյունքները
Քաղաքական
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը հայտարարել է, որ Մոսկվայում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Ուկրաինայի պատերազմի դադարեցման մոտեցումները և Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հնարավոր դերակատարությունը խաղաղ գործընթացում։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։
Կասիսի խոսքով՝ կողմերը ընդգծել են երկխոսության և բազմակողմ, ներառական ձևաչափի կարևորությունը հակամարտության ավարտի համար։ Նա նաև նշել է, որ բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ-ի կարողությանը՝ դառնալու խաղաղ երկխոսության խթանման հարթակ։
Փետրվարի 5-ին Կասիսը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ժամանել էին Մոսկվա։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նրանց հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված չէ։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)