ԱՄՆ-ը հայտարարել է իր միջուկային ներուժը ընդլայնելու պատրաստակամության մասին
ԱՄՆ
ԱՄՆ-ը պատրաստ է ընդլայնել իր միջուկային ներուժը և իրականացնել մի շարք այլ քայլեր, եթե դա պահանջվի անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակից, ուրբաթ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ զինաթափման և միջազգային անվտանգության հարցերով Թոմաս Դինանոն։
«Այդ գործողությունների մեջ (անվտանգության ոլորտում իրավիճակին արձագանքելու շրջանակում) ներառվում են գործող ուժերի ընդլայնումը, մեր ներուժի դիվերսիֆիկացումը, նոր գործողությունների թատերաբեմեր ընդգրկող միջուկային ուժերի ստեղծումն ու տեղակայումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում մեր միջուկային զսպման հայեցակարգում փոփոխությունների կատարումը»,-ասել է նա Ժնևում զինաթափման հարցերով համաժողովում ունեցած ելույթի ընթացքում։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ