Միացյալ Նահանգները մտադիր է Օլիմպիական խաղերն օգտագործել իր դիրքերն ամրապնդելու համար
ԱՄՆ
Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներքին հուշագրի՝ Թրամփի վարչակազմը մտադիր է օգտագործել Միլանի ձմեռային օլիմպիական խաղերը՝ երկրի դիրքերը միջազգային սպորտում ամրապնդելու համար։ Այս մասին գրում է Politico-ն։
Հուշագրի համաձայն՝ ԱՄՆ իշխանությունները նախատեսում են «խթանել Միացյալ Նահանգները որպես միջազգային սպորտի համաշխարհային առաջատար» և ստեղծել թափ «Ամերիկայում սպորտի տասնամյակի» համար։ Այս ընթացքում երկիրը կհյուրընկալի մի քանի խոշոր մարզական միջոցառումներ՝ 2028 թվականի ամառային օլիմպիական և պարալիմպիկ խաղերը Լոս Անջելեսում, 2034 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը Սոլթ Լեյք Սիթիում և 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ինչպես սպասվում է, կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը Միլանի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru