Հայաստանի մերձեցումը Արևմուտքի հետ մարտահրավերներ է ստեղծում ՌԴ–ի հետ հարաբերությունների համար․ դեսպան
Քաղաքական
Հայաստանի մերձեցումը արևմտյան երկրների, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների և Եվրամիության (ԵՄ) հետ մարտահրավերներ է ստեղծում Մոսկվայի և Երևանի հարաբերություններում, հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ Եվրամիությունը թշնամական քաղաքականություն է վարում Ռուսաստանի նկատմամբ։ Կոպիրկինի խոսքով՝ ԵՄ-ն բացահայտ կերպով ազդանշան է տալիս իր գործընկերներին այս քաղաքականությանն աջակցելու անհրաժեշտության մասին։
«Իհարկե, սա նոր մարտահրավերներ է ստեղծում մեր հարաբերություններում և երկու կողմերից էլ պահանջում է շատ ողջամիտ, իմաստուն և հավասարակշռված մոտեցում, ինչպես նաև ռազմավարական հեռատեսություն», - ընդգծել է դիվանագետը։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ