ԱՄՆ-ն մոտ ժամանակներս կկատարի ՄԱԿ-ում գոյացած պարտքի առաջին մասի վճարումը
ԱՄՆ
ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նախատեսում է կատարել առաջին վճարումը ՄԱԿ-ում գոյացած միլիարդավոր դոլարների պարտքից՝ միաժամանակ շարունակելով պնդել ՄԱԿ-ում բարեփոխումների անհրաժեշտությունը, հայտնում է Reuters-ը։
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցը նշել է, որ վճարումը կլինի «նախնական փոխանցում» տարեկան անդամավճարների հաշվին։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Միացյալ Նահանգները պարտք է շուրջ 2.19 միլիարդ դոլար հիմնական բյուջեի համար, ևս 2.4 միլիարդ՝ խաղաղապահ առաքելությունների, և ավելի քան 43 միլիոն դոլար՝ միջազգային տրիբունալների համար։
ՄԱԿ-ի ֆինանսական ճգնաժամը խորացել է այն պայմաններում, երբ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սահմանափակել է բազմակողմ համագործակցությունը և կրճատել միջազգային կազմակերպություններին տրամադրվող ֆինանսավորումը։


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է