ԱՄՆ հանրապետականները կարող են կորցնել Կոնգրեսում վերահսկողությունը. Axios
ԱՄՆ
Հանրապետականները կարող են կորցնել ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը այս աշնանը կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո, հաղորդում է Axios-ը։
«Սենատում պարտվելը, որտեղ հանրապետականները մեծամասնություն ունեն 53-47 հարաբերակցությամբ, լիովին հնարավոր է, և նրանք ստիպված կլինեն ավելի շատ պայքարել, քան սպասվում էր, այն պահպանելու համար», - նշվում է հրատարակության մեջ։
Հեղինակները գրում են, որ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ Դեմոկրատական կուսակցության վերահսկողությունը կլինի իսկական «քաղաքական ցնցում»՝ հանրապետականների լիակատար չեզոքացում հաջորդ երկու տարիների ընթացքում, որի ընթացքում նրանք կպահպանեն Սպիտակ տան վերահսկողությունը։


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է