ԱՄՆ-ից զգալի թվով զորքեր են մոտենում Իրանին. Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները արդյունավետ բանակցություններ է վարել Իրանի հետ, և որ Թեհրանը պատրաստ է համաձայնության գալ, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
«Մենք նաև շատ լավ բանակցություններ ունեցանք Իրանի վերաբերյալ։ Թվում է, թե Իրանը շատ է ցանկանում համաձայնության գալ», - ընդգծել է ամերիկացի առաջնորդը։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Իսլամական Հանրապետության մոտակայքում զգալի ուժեր են կուտակվում։
«Մենք ունենք մեծ նավատորմ, և մեր մեծ նավատորմը շարժվում է այդ ուղղությամբ, և այն շատ շուտով այնտեղ կլինի։ Այնպես որ, տեսնենք՝ ինչ կլինի», - հավելել է ԱՄՆ նախագահը։


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է