Մոսկվան ԴՍՆՎ-ի հարցում դիրքորոշումը կապում է ԱՄՆ քաղաքականության հետ
Քաղաքական
Ռուսաստանը պատրաստվում է ԴՍՆՎ (Ստրատեգիական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման պայմանագիր, СНВ-3) վերաբերյալ իր հետագա քայլերը որոշել՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դիվանագետի խոսքով՝ Մոսկվան պատասխանատու կերպով կձևավորի իր ռազմավարությունը սպառազինությունների վերահսկման ոլորտում՝ հիմնվելով ԱՄՆ քաղաքականության մանրակրկիտ վերլուծության և ռազմավարական իրավիճակի զարգացման վրա։ Նա նշել է, որ Վաշինգտոնի կողմից պայմանագրի նկատմամբ հետաքրքրության նվազումը երևացել է ՄԱԿ-ի զինաթափման համաժողովում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Դինանոյի ելույթից։
Ավելի վաղ Դինանոն ԴՍՆՎ պայմանագիրը բնութագրել էր որպես «ոչ կատարյալ» և հայտարարել, որ ԱՄՆ-ը ցանկանում է Ռուսաստանի հետ ավելի շահավետ սպառազինությունների վերահսկման նոր համաձայնագիր, որը կարող է ներառել նաև Չինաստանը։


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է