ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բաց նամակ է հղել ՀՀ ժամանող ԱՄՆ փոխնախագահին․ մանրամասներ
Քաղաքական
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բաց նամակ է հղել ՀՀ ժամանող ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին․
«Ձեր առաջիկա այցը Հայաստան տեղի է ունենում մեր ժողովրդի համար ներքին ու արտաքին բավական բարդ պայմաններում։
Հայաստանի իշխանություններն ապօրինի կերպով խախտում են եկեղեցու ինքնիշխանությունն ու անկախությունը
Ձեզ իրազեկելով Հայաստանի ներքաղաքական իրողությունների մասին, ամենևին չենք ակնկալում Ձեր միջամտությունը ՀՀ ներքին կյանքին։
Հայաստանի քաղաքական գործընթացների անկախությունը և աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի կողմից ցանկացած միջամտության բացառումը Հայաստանի ընդդիմության առանցքային առաջնահերթություններից մեկն է։
Հայաստանի ժողովրդավարական կարգերի վերահաստատումը մեր ներքին գործն է, ինչին և հետամուտ է ընդդիմությունը։
Մեր ակնկալիքը Բաքվում ապօրինի պահվող մեր առնվազն 19 հայրենակիցների, այդ թվում` ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության, վերադարձի հարցում Ձեր գործուն ներգրավումն է»։


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է