Թրամփը ամերիկացիներին սպառնացել է, որ Միացյալ Նահանգները կարող է կործանվել
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր TruthSocial սոցիալական ցանցի էջում կոչ է արել շտկել երկրի ընտրական համակարգը։
«Ամերիկայի ընտրությունները կեղծված են, գողացված և ծաղրի առարկա ամբողջ աշխարհում։ Մենք կամ շտկում ենք դրանք, կամ այլևս երկիր չենք ունենա», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։
Այս խնդիրը լուծելու համար ԱՄՆ առաջնորդը խնդրել է հանրապետականներին հաստատել «Ամերիկայի փրկության մասին» օրենքը։ Այն ներառում է անձը հաստատող փաստաթղթի, քաղաքացիության ապացույցի պահանջ և փոստով քվեարկության էական սահմանափակումներ։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)