Մասկը խոստացել է վճարել այն մարդկանց փաստաբաններին, ովքեր ճշմարտությունը կասեն Էպշտեյնի մասին
ԱՄՆ
Ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը իր X սոցիալական ցանցի էջում խոստացել է վճարել Ջեֆրի Էպշտեյնի գործի մասին ճշմարտությունը պատմող յուրաքանչյուրի պաշտպանության համար։
«Ես կվճարեմ յուրաքանչյուրի պաշտպանության համար, ով ճշմարտությունն է ասում այս մասին և պատասխանատվության է ենթարկվում», - գրել է Մասկը։
Փետրվարի 2-ին ձեռնարկատերը գրել է, որ ինքը, ինչպես ոչ ոք, «պայքարել է Էպշտեյնի ֆայլերի լիարժեք բացահայտման համար»։
Գործարարի խոսքով՝ նա գիտակցել է, որ իրեն «անողոք կերպով կզրպարտեն»՝ չնայած այն հանգամանքին, որ Մասկը երբեք չի այցելել Էպշտեյնի կղզի։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)