Հայաստանը ներկայացնող մարզիկներին արգելել են հանդես գալ «Արցախ» ստեղծագործության ներքո
Սպորտ
Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Հակոբովան և Նիկիտա Ռախմանինը 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում՝ կարճ ծրագրով, ելույթ էին ունենալու Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո։ Սակայն Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք էր ներկայացրել ձմեռային օլիմպիական խաղերում այդ ստեղծագործությունն օգտագործելու կապակցությամբ:
APA-ի հաղորդմամբ՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի և Միջազգային գեղասահքի միության պաշտոնական ներկայացուցիչները արձագանքել են ԱՕԿ-ի պահանջին։
Նշվել է, որ հայ մարզիկների կողմից այս երաժշտական ստեղծագործության ընտրությունը հակասում է Օլիմպիական խարտիայի քաղաքական չեզոքության սկզբունքներին, ուստի հայ մարզիկները մրցումների ժամանակ կօգտագործեն այլ երաժշտություն։
Նշենք, որ XXV Ձմեռային Օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 22-ին։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)