Նա մի անձնավորություն է, որն ի վիճակի է երկարատև համագործակցություն կառուցել․ Վենսը գովաբանել է Փաշինյանին
Քաղաքական
Մենք այսօր շատ խոսեցինք, թե ոնց կարող ենք արագացնել գործերի ընթացքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը։
«Պարոն վարչապետը նույնպես շահագրգռված է, որ հնարավորին չափ արագ շարժվենք, քանի որ տնտեսական բարգավաճումը լավ է և խաղաղության համար, և բարգավաճման։ Իհարկե, Միացյալ Նահանգները կառուցողական և դրական դեր է խաղալու, բայց իմ կարծիքով՝ փողը չի խնդիրը, շատ հետաքրքրվածություն կա, շահագրգռվածություն կա աշխարհով մեկ։
Մարդիկ, համոզված եմ, ներդնելով Հայաստանում բավականին շահույթ կարող են ստանալ»,-նշել է Վենսը։
Խոսելով Նիկոլ Փաշինյանի և Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին, ԱՄՆ փոխնախագահը ասել է․ «Նա մի անձնավորություն է, որ ի վիճակի է երկարատև համագործակցություն կառուցել։ Բնական է, մի օրում, մի գիշերվա ընթացքում սա չի լինելու, բայց կարող ենք օգոստոսի 8-ից մինչև օրս շատ մեծ առաջընթաց արդեն արձանագրել»։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)