Մակրոնը զգուշացնում է՝ Եվրոպան կարող է «սրբվել» հինգ տարվա ընթացքում
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ և պետք է ավելի շատ հենվի սեփական ուժերի վրա։ Այդ մասին նա ասել է Süddeutsche Zeitung գերմանական թերթին տված հարցազրույցում։
Մակրոնի խոսքով՝ եվրոպացիները զգում են անորոշություն և չեն հասկանում, թե որքան հեռու կարող են գնալ Միացյալ Նահանգները իրենց քաղաքականության մեջ։ Նա ընդգծել է, որ խոսքը միայն Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին չէ, այլ ընդհանուր անվտանգության և քաղաքական հավասարակշռության մասին։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ եթե Եվրոպան քայլեր չձեռնարկի, հինգ տարվա ընթացքում կարող է կանգնել լուրջ ճգնաժամի առաջ։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մակրոնը «լավ մարդ է», սակայն կարող է շուտով հեռանալ նախագահի պաշտոնից։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)