Վարդանյանի դեմ շինծու գործով դատավորների կազմը հեռացել է «դատավճիռ» կայացնելուց առաջ խորհրդակցելու
Իրավունք
Բաքվում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ քրեական դատավարության ժամանակ խոսքը տրվել է պաշտպանական կողմին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Պաշտպանական կողմի ելույթից, այդ թվում Վարդանյանի եզրափակիչ խոսքից հետո, նախագահող դատավոր Զեյնալ Ագաևը հարցրել է դատավարության կողմերին (մեղադրանքի և պաշտպանության կողմերին), թե արդյոք նրանք մտադիր են դատավարությունից հետո ներկայացնել դատարանի վերջնական որոշման նախնական տարբերակը։
Կողմերը հայտարարել են, որ չեն ներկայացնի «վերջնական դատավճռի» նախագիծ։ Դրանից հետո նախագահող դատավորը հայտարարել է «դատավարության»ավարտի մասին։
Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո կհրապարակվի վերջնական «դատավճիռը»։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)