ԱՄՆ-ում ինքնաթիռը ստիպված վայրէջք է կատարել փողոցում և բախվել է ավտոմեքենաների
ԱՄՆ
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում թեթև մարդատար ինքնաթիռը տեխնիկական խնդիրների պատճառով՝ վայրէջք է կատարել ուղիղ քաղաքային բանուկ ճանապարհի վրա, հայտնում է International Business Times UK-ը։
Դեպքը տեղի է ունեցել Գեյնսվիլ քաղաքում։ Վայրէջքի ժամանակ Beechcraft Hawker G-36 ինքնաթիռը լուրջ վնաս է հասցրել առնվազն հինգ ավտոմեքենայի՝ վիրավորելով երկու վարորդի։ Ինքնաթիռում գտնվող ևս երկու մարդ վիրավորվել է։ Բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։
Իշխանությունները սկսել են միջադեպի հետաքննությունը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում