Թբիլիսիում սկսվել է Սաակաշվիլիի դատավարությունը
Իրավունք
Երեքշաբթի օրը Թբիլիսիի քաղաքային դատարանը անցկացրել է դատական նիստ՝ սաբոտաժի և պետական հեղաշրջման կոչերի գործով, որի շրջանակում մեղադրյալների թվում են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և վրացական ընդդիմադիր մի շարք կուսակցությունների առաջնորդներ, հայտնում է «Ինտերպրեսնյուզ» գործակալությունը։
Վրաստանի գլխավոր դատախազությունը անցած տարվա նոյեմբերին մեղադրանքներ է առաջադրել Սաակաշվիլիի, ինչպես նաև ընդդիմադիր գործիչներ Գիորգի Վաշաձեի, Նիկա Գվարամիայի, Նիկա Մելիայի, Զուրաբ «Գիրչի» Ջափարիձեի, Ելենե Խոշտարիայի, Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի դեմ՝ սաբոտաժի, պետական հեղաշրջման կոչերի և օտարերկրյա կազմակերպություններին թշնամական գործունեության մեջ աջակցություն ցուցաբերելու մեղադրանքներով։
Գործակալության տվյալներով՝ դատական նիստին ներկա են Սաակաշվիլին և մեղադրվող ընդդիմադիրների մեծ մասը։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)