Վենսը խոսեց Ծիծեռնակաբերդ այցի մասին և կրկին չօգտագործեց «Հայոց ցեղասպանություն» տերմինը
Քաղաքական
Հարգանքից ելնելով՝ թե՛ զոհերի, թե՛ ՀՀ կառավարության նկատմամբ, ես ուզում էի այցելել և հարգանքի տուրք մատուցել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ «Ջեյ Դի» Վենսը խոսելով՝ Ծիծեռնակաբերդ այցի մասին և կրկին չօգտագործելով «Հայոց ցեղասպանություն» տերմինը։
«Վաղը մենք Ադրբեջանի մի քանի կարևոր վայրեր ենք այցելելու, և երբ խոսեցինք հայերի հետ, նրանք ասացին, որ սա իրենց համար շատ կարևոր վայր է։ Նրանք խնդրեցին մեզ այցելել այդ վայրը։ Այն, ինչ տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, շատ սարսափելի մի բան է, և այս վայրը կարևոր է հայերի համար մշակութային առումով»,– ասաց ԱՄՆ փոխնախագահը։
Ադրբեջան մեկնելուց առաջ օդանավակայանում նա լրագրողների ասաց, որ Խաղաղության հաստատումն առաջին քայլն է, սակայն այն պետք է պահպանել, և այդ ուղղությամբ են հիմա աշխատանքներն իրականացվում։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)