Հովիկ Աբրահամյանը հաստատեց` Նարեկ Նալբանդյանն է վճարել իր գրավի 25 մլն դրամը
Քաղաքական
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը հաստատում է՝ Նարեկ Նալբանդյանն է վճարել իր գրավը՝ 25 մլն դրամի չափով։
«Ինքն իմացավ, որ ըտենց որոշում է կայացվել դատարանի կողմից, ինձ առաջարկեց, ասեց` հաշվի առնելով մեր բարեկամությունը, ընկերությունը, մտերմությունը, թող էս մի հարցը ես լուծեմ։ Ես էլ համաձայնեցի, ասեցի՝ շնորհակալ եմ, Նարեկ ջան»,– լրագրողների հետ զրույցում ասաց Աբրահամյանը։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանը 2025թ. դեկտեմբերի 17-ին ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի տնային կալանք խափանման միջոցը փոխել է 25 մլն դրամ գրավով։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)