3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեց Կենդանակերպի որ նշանները պետք է զգույշ լինեն 2026 թվականի սեպտեմբերին Փաշինյանը կոշտ մեղադրանք է հնչեցրել ՌԴ-ին. ԱՄՆ-ն զգուշացրել է Մոսկվային (տեսանյութ) Բանակը միայն ուտելու վայր չէ․ բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է առողջացնել․ հոգեբան Քոչարյանի շուրջ իրավապահների քայլերը. ինչպե՞ս է արձագանքում փողոցը COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը ​ Եթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը Շուրջ 7000 արցախցի ընտանիք բնակարանի հավաստագիր է ստացել․ Փաշինյան Ծանրորդ Էրիկ Սիմոնյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի առաջնությունում Երևանում վարորդների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու անձ ձերբակալված է (տեսանյութ) Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում 

Խաթարվել է ազգային և եկեղեցական մեր կյանքը․ քահանայից հավաքի մասնակիցների հայտարարությունը

Քաղաքական

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված քահանայից հավաքի մասնակիցները հայտարարություն են տարածել։

«Ն․Ս․Օ․Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությամբ, Սրբոց Ղևոնդյանց քահանաների նվիրական տոնի առիթով համախմբվելով համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ վերանորոգում ենք Բարձրյալին ու մեր բարեպաշտ ժողովրդին ծառայելու սրբազան մեր ուխտը և վերահաստատում հավատարմությունն ու սերը առ Սուրբ Էջմիածինը և Ամենայն Հայոց Հայրապետը։

Ղևոնդյանց սուրբ նահատակների օրինակը բոլոր ժամանակներում հայ հոգևորականի համար հավատքի և հոգևոր ժառանգության հանդեպ նախանձախդրության, անմնացորդ ծառայության և հայրենյաց սիրո մշտահունչ պատգամ է։ Արդի աշխարհի փոփոխվող իրողությունների և ներազգային կյանքի դժվարությունների հանդիման կոչված ենք Ղևոնդյանց սխրանքի խորհրդով պաշտպանելու աշխարհասփյուռ մեր ժողովրդի ազգային ու հոգևոր ինքնությունը, դարերով նվիրագործված արժեհամակարգը և հավատավոր մեր զավակների սրտերում անսասան պահելու ազգասիրության և եկեղեցասիրության ոգին։

Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին ազգային ինքնության անսասան հիմքն է և հայրենի պետության կայունության ամուր հիմնասյուներից մեկը, որը պետք է պահպանել և զորացնել։

Վերջին ամիսներին Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ և հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական մեր կյանքը։ Ստեղծված իրավիճակը բացասական հետևանքներ և լարվածություն է առաջ բերել մեր համայնքների կյանքում, ինչին, ցավոք, նպաստել է նաև որոշ եկեղեցականների անընդունելի ընթացքը։

Նոր պառակտումներից զերծ մնալու համար հրամայական է, որպեսզի քահանաներս, մեր ուխտին ու կոչմանը հավատարիմ, անշեղորեն հետևենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու կարգերին ու կանոններին, եղբայրասիրությամբ հետամուտ լինենք միաբանության վերականգնմանը և առ Աստված ապավինությամբ ու հավատի գործերով արդյունավորենք տիրավանդ մեր առաքելությունը։

Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին՝ փորձությունների այս շրջանում աներեր պահել նախնյաց հավատը և փարված մնալ մեր Սուրբ Եկեղեցուն և հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ միմյանց զորակցությամբ հայոց տապանը առաջնորդելու դեպի ապահով և լուսավոր նավահանգիստ։

Մեր մշտամնա աղոթքն է, որ երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի համայն աշխարհը, ապահով և անսասան՝ հայրենի մեր երկիրը, անխռով ու համերաշխ՝ մեր ժողովրդին և հավետ պայծառ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին։

«Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ էլ նույն խոսքն ունենաք, և ձեր մեջ բաժանումներ չլինեն, այլ հաստատուն մնաք նույն մտքի ու նույն նպատակի մեջ» (Ա Կորնթ. Ա 10)»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պակիստանը փորձում է ԱՄՆ-ին և Իրանին համոզել երկարաձգել հրադադարը3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԿենդանակերպի որ նշանները պետք է զգույշ լինեն 2026 թվականի սեպտեմբերին Իրանը ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչության» հարցով` դիմել է ՄԱԿ-ին Փաշինյանը կոշտ մեղադրանք է հնչեցրել ՌԴ-ին. ԱՄՆ-ն զգուշացրել է Մոսկվային (տեսանյութ) Բանակը միայն ուտելու վայր չէ․ բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է առողջացնել․ հոգեբանԼիբանանի նախագահը առաջարկել է զորքեր տեղակայել Ալի ալ-Թահեր բարձունքների տարածքումՍլովենիան արգելափակել է ԵՄ-ի՝ իսրայելական բնակավայրերի վերաբերյալ համատեղ հայտարարությունըՔոչարյանի շուրջ իրավապահների քայլերը. ինչպե՞ս է արձագանքում փողոցըԶելենսկին ԱՄՆ սենատորին «տնային աշխատանք» է տվելCOP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը ​ Եթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունըՇուրջ 7000 արցախցի ընտանիք բնակարանի հավաստագիր է ստացել․ Փաշինյան Ծանրորդ Էրիկ Սիմոնյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի առաջնությունումԵմենը փակում է նավահանգիստներն ու անցակետերըԵրևանում վարորդների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու անձ ձերբակալված է (տեսանյութ)Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվումՆեպալի և Չինաստանի սահմանին ավերիչ ջրհեղեղներից հետո անհետ կորել են 34 երկրների զբոսաշրջիկներ ԱՄՆ պաշտպանության նախարարը բանակի նախարարին փոխարինող է փնտրումԳլխիվայր շրջված «ԳԱԶել»՝ Գավառի ճանապարհին․ 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոցՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Քննարկվել են զորամասերում զինվորական կարգապահության ամրապնդմանն ուղղված հարցերԳերմանիան հետաքրքրված է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջուկային հովանոցներով․ Telegraph Էկոնոմիկայի նախարարությունը ձախողել է արտաքին առևտրի դիվերսիֆիկացիան«Բանակցություններ չկան»․ Սպիտակ տունը սպասում է Թրամփի որոշմանըՌուսաստանի դեսպանատունը կարևոր կոչով դիմել է ՆԱՏՕ-ին Մինչև հիմա որևէ կարևոր առաջարկ չեք ներկայացրել․ Կոնջորյանը՝ ընդդիմությանըՍաուդյան Արաբիայի արևմուտքում ուժեղ անձրևների պատճառով՝ երկու քաղաք է հեղեղվել«Փաշինյանը ձևավորում է նոր օլիգարխիա»․ Սուրենյանց Փաթեթը չեն թերթել, չեն տեսել կատարվող փոփոխությունները․ Գալյանը՝ Վարդևանյանին«Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա ՀովսեփյանՃանապարհը փակել են, ծեծել վարորդին․ Երվանդ Քոչարի փողոցում միջադեպի մասնակիցները ձերբակալվել ենԳերմանիայի թանգարանից գողացել են 1 միլիարդ տարվա հնացած բրածոներ Լիբանանը Իսրայելին մեղադրել է երկրի հարավում անտառային հրդեհների համարԶախարովան ԵՄ-ին մեղադրել է Սերբիայում հրդեհների ֆոնին հակառուսական տրամադրություններ բորբոքելու մեջՍեպտեմբերի 10-ից «Լամբադա» կամրջի վերին հատվածը փակ կլինիՆեպալում ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Նեպալում տեղի ունեցած սողանքի հետևանքով՝ անհետ կորածների թիվը հասել է 558-իՇվեդական հետախուզական ինքնաթիռը նկատվել է Ռուսաստանի սահմանների մոտԲուդանովը հայտարարել է, որ ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հանդիպումը կարող է կայանալ սեպտեմբերին«Որևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել»․ ՔԿԾ-ն մանրամասներ է ներկայացրել «Նուբարաշեն»-ի միջադեպիցԼոլիկում հայտնաբերվել է նյութ, որը կարող է պաշտպանել լյարդը ճարպի կուտակումիցՄի կողմում Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ Հայաստանի ադրբեջանացման հեռանկարը. ՇարմազանովԱդրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան մոտ տեղի ունեցած «սադրանքը»Apple-ը փակել է iPhone-ում App Store-ից հեռացված հավելվածները կրկին տեղադրելու տարածված եղանակըՓաշինյանը Վրաստանի վարչապետին հրավիրել է Հայաստան՝ COP-17-ի շրջանակում առաջնորդների գագաթնաժողովինԱՄՆ դաշնակիցները կասկածում են, որ Հորմուզի նեղուցը լիովին մաքրվել է ականներից․ BloombergՀորմուզի նեղուցում նավթատար նավի վրա հարձակում է տեղի ունեցելԿանխատեսվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի՝ հիմնական տոկոսադրույքի վերաբերյալ ամենահավանական որոշումը
Ամենադիտված