Ադրբեջանը կշարունակի սերտ համագործակցությունը ԱՄՆ–ի հետ անվտանգության հետ կապված հարցերում․ Ալիև
Քաղաքական
Մենք կշարունակենք սերտ համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ անվտանգության հետ կապված հարցերում։ APA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ փոխնախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մեր կողմից հաստատված կանոնադրությունում սահմանված են մեր համագործակցության տարբեր ուղղությունները։ Մենք շարունակելու ենք սերտորեն համագործակցել անվտանգության հարցերի շուրջ, ինչպես նաև աշխատել էներգետիկ անվտանգության խնդիրների վրա»,– ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ «Թրամփի երթուղին» ոչ միայն կկապի Ադրբեջանի երկու մասերը, այլև կդառնա խոշոր տրանսպորտային միջանցք՝ բարձր աստիճանի հուսալիությամբ և անվտանգությամբ։ Այն կկապի Ասիան Եվրոպայի հետ Ադրբեջանի և Հայաստանի տարածքով՝ նաև այլ հարևան երկրների մասնակցությամբ։
Ալիևի համոզմամբ՝ ընդհանուր առմամբ սա կնպաստի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)