Ադրբեջանի համար կստեղծենք հնարավորություններ մի շարք ոլորտներում․ Վենս
Քաղաքական
«Մենք Ադրբեջանի համար կստեղծենք հնարավորություններ մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ջրամատակարարման»։
Այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։
Նա նշել է, որ TRIPP նախագիծն արդեն իսկ իրականացվում է և կստեղծի լրացուցիչ տնտեսական հնարավորություններ Ադրբեջանի համար, ինչպես նաև հնարավորություն կտա ավելի արդյունավետ կերպով արտահանել բնական պաշարները։
Վենսի խոսքով՝ սա կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կայունության ամրապնդմանը։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն և Ադրբեջանը արդեն երկար ժամանակ է՝ կարևոր ռազմավարական գործընկերություն են իրականացնում։
Վենսի խոսքով՝ Միացյալ Նահանգները Ադրբեջանին նոր նավակներ կտրամադրի՝ իր տարածքային ջրերը պաշտպանելու համար։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)