ՌԴ-ն մնում է Հայաստանի առաջատար առևտրային գործընկերը և Էներգա-պարենային անվտանգության երաշխավորը․ դեսպան
Քաղաքական
Ի հեճուկս արտաքին ցնցումների՝ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առևտրային գործընկերը և Էներգա-պարենային անվտանգության՝ ժամանակով ստուգված երաշխավորը:
Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները թևակոխել են փոփոխվող իրողություններին հարմարվելու նոր փուլ՝ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական տատանումների ֆոնին:
Մարտահրավերների հաղթահարումը երկարաժամկետ քաղաքական կամք և ռազմավարական իմաստություն է պահանջում կապերը պահպանելու և զարգացնելու համար:
Ռուսաստանը լիովին շահագրգռված է ինքնիշխան, ուժեղ և ինքնաբավ Հայաստանով, ասել է Հայաստանում ՌԴ դեսպանը դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)