ԱՄՆ–ը ծրագրում է նավակներ մատակարարել Ադրբեջանին՝ երկրի տարածքային ջրերի պաշտպանությունն ամրապնդելու համար
Քաղաքական
Վաշինգտոնը պատրաստվում է նավակներ մատակարարել Բաքվին՝ Ադրբեջանի տարածքային ջրերը պաշտպանելու համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Միացյալ Նահանգները ծրագրում է Ադրբեջանին մի քանի նոր նավակներ մատակարարել՝ երկրի տարածքային ջրերի պաշտպանությունն ամրապնդելու համար», - ասել է Վենսը՝ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Իր հերթին Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը և Միացյալ Նահանգները համագործակցության նոր էջ են բացում պաշտպանության ոլորտում։
«Մենք համագործակցության նոր էջ ենք բացում պաշտպանության ոլորտում, որը շատ խոստումնալից է թվում», - նշել է Ադրբեջանի ղեկավարը։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)