2025-ին Թուրքիայից քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել
Քաղաքական
Հայաստանի Վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել 2025-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվաքանակի վերաբերյալ։ 2025-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել ընդհանուր առմամբ 2.2 մլն զբոսաշրջիկ։
Թուրքիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 6.2%-ով և կազմել 13.441։ Հայաստան են այցելել նաև Ադրբեջանից։ Նրանց թիվը հասնում է 7-ի ու նրանք Հայաստանում մնացել են միջինը 18 օր։ Միջանկյալ նշենք, որ 2025-ի հոկտեմբերի 21-ին ուղիղ չվերթով ադրբեջանցի փորձագետներ էին ժամանել Երևան։
Հայաստան այցելած թվով ամենաշատ զբոսաշրջիկները շարունակում են մնալ Ռուսաստանից, թեև նախորդ տարվա համեմատ 1.7%-ով նվազել է նրանց թիվը՝ կազմելով 921.704։
Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 288.578 զբոսաշրջիկ, ապա Իրանը՝ 182 364 զբոսաշրջիկ։
Աղբյուր՝ Ermenihaber.am


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru