Վթար՝ Բաբաջանյան փողոցում. վարորդները և ուղևորները հիվանդանոցում են
Արտակարգ Պատահար
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցի վերջնամասում, «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի դեռևս շահագործման չհանձնված հատվածում բախվել են «Mercedes» և «Nissan Tiida» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Nissan Tiida»-ն բախվել է բետոնե արգելապատնեշին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)