Ուկրաինայում ոչնչացվել է անօդաչուների արտադրության կարևոր գործարան
Քաղաքական
2025 թվականի վերջում Ուկրաինայում ոչնչացվել է անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող կարևոր ռազմական գործարան։ Այս մասին The Atlantic-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի օդային ուժերի հրամանատարի տեղակալ Պավել Ելիզարովը։
Նրա խոսքով՝ ռուսական անօդաչուների զանգվածային հարձակման արդյունքում վնասվել է ուկրաինական բանակի ամենաարդյունավետ ստորաբաժանումներից մեկի համար նախատեսված ԱԹՍ-ների արտադրությունը։ Հարվածի հետևանքով, ըստ նրա, ոչնչացվել են մոտ 35 միլիոն դոլար արժողությամբ սարքավորումներ և մեծ զինապահեստ։
Պարբերականը նշում է, որ մինչ այդ գործարանի վրա հարձակման թիրախը և պատճառված վնասի չափը հրապարակայնորեն չէին բացահայտվել։ Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Խարկովի մարզում ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի «Vampire» համազարկային հրթիռային համակարգը, որը, ըստ ռուսական աղբյուրների, կիրառվել էր Բելգորոդի մարզի ուղղությամբ հարվածների համար։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru