ԱՄՆ-ն կոշտ հարվածներ կհասցնի թմրանյութերի հետ կապված ցամաքային թիրախներին. Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ-ի զինված ուժերը կհարվածեն թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված ցամաքային թիրախներին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business-ին տված հարցազրույցում։
«Նախ մենք գործ ունեցանք նավակների հետ։ Հիմա նավակներ չեն մնացել, և մենք շատ ուժեղ կհարվածենք ցամաքում», - ասել է նա։
Փետրվարի 4-ին Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն Թրամփին է հանձնել երկրից դուրս բնակվող թմրավաճառների ցուցակը համատեղ հետապնդման համար։ Նա նշել է, որ միջազգային թմրանյութերի ապօրինի շրջանառությունը հաղթահարելու համար նախ պետք է ձերբակալվեն այդ հանցավոր ցանցերի առաջնորդները։
Հունվարի 20-ին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն գրեթե 100%-ով վերացրել է ծովով երկիր մտնող թմրանյութը։ Նա ասել է, որ Վաշինգտոնը այժմ կսկսի պայքարել ցամաքով երկիր մտնող թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru