Թրամփը վստահ է՝ Իրանը համաձայնության կգա ԱՄՆ-ի հետ
ԱՄՆ
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ, որը թույլ կտա նրան հրաժարվել իր միջուկային ծրագրից։ Այս մասին Fox Business-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք ուրիշ ոչ մեկի հետ չեն խոսել, բայց խոսում են ինձ հետ։ Շատերը «ոչ» են ասում Իրանի հետ համաձայնագրին, բայց ես կասեի, որ նախընտրում եմ համաձայնագիր ունենալ։ Դա լավ համաձայնագիր կլինի՝ ոչ միջուկային զենք, ոչ հրթիռներ», - ասել է նա։
Թրամփը կարծում է, որ Իրանի կողմից Միացյալ Նահանգների հետ համաձայնագրի մերժումը կլինի «հիմար քայլ»։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)